Հունվարին Վրաստանում կորոնավիրուսով 4000-ից ավելի հղի է վարակվել
Վրաստանում հունվարին, կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ակտիվ տարածման ժամանակահատվածում, վիրուսով վարակվել է 4 019 հղի։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին կայացած Համակարգող խորհրդի նիստից հետո ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։
Գամկրելիձեն նշել է, որ համաճարակի սկզբից մինչև հիմա եղել են նաև կորոնավիրուսով վարակված հղիների մահվան դեպքեր, սակայն խուսափել է թվեր նշելուց, քանի որ, ըստ Գամկրելիձեի՝ այդ դեպքերի կապը կորոնավիրուսի հետ դեռևս հաստատված չէ։
«Հանրապետությունում կա մոտ 23-24 հազար հղի։ Ամբողջ համաճարակի ընթացքում հաստատվել է հղիների վարակման 13 373 դեպք, այսինքն՝ վարակման ընդհանուր 1%-ն է բաժին ընկնում հղիներին»,- ասել է Գամկրելիձեն։
Կարծիքներ