Էրդողան-Փաշինյան հանդիպումը քննադատող դաշնակներին ու ռոբասերժական արբանյակներին պետք է ուղարկել հայտնի ուղղությամբ՝ դրոշ վառելով հայրենիք փրկելու
ՀՀ վարչապետի աշխատակազի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքում գրում է․
Էրդողան-Փաշինյան հանդիպումը քննադատող դաշնակներին ու ռոբասերժական արբանյակներին պետք է ուղարկել հայտնի ուղղությամբ՝ դրոշ վառելով հայրենիք փրկելու։
Էրդողանի հետ վարչապետի հանդիպումը քննադատողներն ի՞նչ են առաջարկում՝
- հարևանների հետ հարաբերությունները չկարգավորե՞լ
- տարածաշրջանում շարունակել իզոլացված գոյատևե՞լ
- պաշտոնական հանդիպումներին չներկայանա՞լ
- պաշտոնական հանդիպումներին գնալ լացակումա՞ծ
- պաշտոնական հանդիպումներին չլուսանկարվե՞լ
- պաշտոնական հանդիպումներին նվիրած գրքից հրաժարվե՞լ
- թե հարաբերությունների կարգավորման փոխարեն շարունակել պատերազմի վտանգից վախեցած գոյատևել, մինչև տանիքը մի օր գլխներիս փուլ կգա։
Բնականաբար՝ թվարկված բոլոր կետերն էլ հեռու են առողջ տրամաբանությունից։
ՀՀ կառավարությունը որդեգրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու քաղաքականությունը, դրա մասին հայտարարելով աշխարհի ամենաբարձր ամբիոններից, ու առնվազն տարօրինակ կլիներ տարածաշրջանում խաղաղության հաստատումը առանց հարևանների հետ հարաբերությունների կարգավորման։
Ի դեպ, Էրդողանի հեղինակած գրվածքն ուսումնասիրում է ՄԱԿ-ի պարտականությունները՝ ապահովելու կայուն և արդար աշխարհը և ոչ թե Հայոց ցեղասպանությունը կամ տարածաշրջանի թուրքացումը՝ ինչպես էժանագին շահարկումներ հնչեցրին ընդդիմադիր դաշտից։
Կարծիքներ