Զինվորականները Մեքսիկայի ափերի մոտ 1,6 տոննա կոկաին են առգրավել

Զինվորականները Մեքսիկայի ափերի մոտ 1,6 տոննա կոկաին են առգրավել

Մեքսիկացի զինվորականները Խաղաղ օվկիանոսում երկրի ափերի մոտ կոկաինի մեծ խմբաքանակ տեղափոխող երկու նավ են հայտնաբերել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ռազմածովային նախարարության՝ շաբաթ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։

Նավակների խուզարկության ժամանակ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1,6 տոննա կոկաին։ Մեքսիկայի յոթ քաղաքացիներ, որոնք ներգրավված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ, բերման են ենթարկվել և հանձնվել դատախազությանը։ Սպասվում է, որ առաջիկայում նրանց մեղադրանք կառաջադրվի։ Նախնական տվյալներով՝ կոկաինի տեղափոխումը կազմակերպել է մեքսիկական թմրակարտելներից մեկը։

Փետրվարի սկզբին, հյուսիսարևմտյան Սինալոա նահանգի ափերի մոտ, զինվորականները կալանել են նավ, որը տեղափոխում էր ավելի քան 2,5 տոննա մետամֆետամին և ավելի քան 100,000 ֆենտանիլ հաբեր: Կոպիտ հաշվարկներով՝ սև շուկայում ապօրինի բեռի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 90 մլն դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում