Կոլումբիայում դպրոցական ավտոբուսն ընկել է անդունդը

 Կոլումբիայում դպրոցական ավտոբուսն ընկել է անդունդը

Կոլումբիայի հյուսիսում առնվազն վեց դեռահաս Է զոհվել ավտոբուսն անդունդն ընկնելու հետեւանքով: Մարտի 22-ին այդ մասին հայտնել Է Սանտանդերի դեպարտամենտի նահանգապետ Մաուրիսիո Ուրտադոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դժբախտաբար, ես պետք Է հավաստեմ, որ դպրոցական ավտոբուսի վթար Է տեղի ունեցել Լագունա դե Օրտիսես – Սան Անդրես ճանապարհին, որի հետեւանքով զոհվել են վեց դեռահասներ, վնասվածքներ են ստացել եւս 15-ը, որոնց թվում են ինչպես չափահասներ, այնպես Էլ երեխաներ»,- գրել նա Twitter-ում:

Պատահարի պատճառներն առայժմ պարզված չեն: Տուժածները, որոնց թվում Է ավտոբուսի վարորդը, տեղափոխվել են հիվանդանոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում