Քոչարյանը մինչև երեկո կհայտնի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման ժամկետը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի մինչև երեկո կհայտնի, թե երբ կստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, ինչի մասին շատ ավելի վաղ հայտարարվել էր:
Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա չի ստեղծվել քննիչ հանձնաժողովը, ե՞րբ կստեղծվի:
«Այսօր մինչև երեկոյան դուք սպառիչ պատասխանը կստանաք»,-վստահեցրեց Քոչարյանը:
Դեռ նախորդ տարի իշխանությունից հայտնել էին, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:
Կարծիքներ