Ռեալը տանը չկարողացավ հաղթել Վիլյառեալին

Լա լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Վիլյառեալին»։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Ընդ որում, հյուրերն ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին, քան մրցակիցը, բայց դրանցից ոչ մեկը գոլի չվերածվեց։
Չնայած պարտությանը՝ «Ռեալը» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Վիլյառեալը» 8 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։
Կարծիքներ