Երևանում 59-ամյա վարորդը 01-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Սեպտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Մ․-ն Արշակունյաց պողոտայում, իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Անահիտ Ղ․-ին, ում ամբողջական տվյալները պարզվում են։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։
Վրաերթի ենթարկվածը դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Կարծիքներ