ՌԴ-ն Ադրբեջանին կփոխանցի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկները
![ՌԴ-ն Ադրբեջանին կփոխանցի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկները](https://freenews.am/uploads/images/image_750x_61e16cb557899.jpg)
Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Երեկ ես շփվել եմ հայ գործընկերոջ հետ, ով նոր առաջարկներ ունի: Մենք դրանք փոխանցելու ենք Բաքվին: Պետք է այնպես անենք, որ հանձնաժողովը հնարավորինս շուտ աշխատի», - ասել է նա:
Լավրովը հավելել է, որ արդյունավետ կլինի ստեղծել այդ հանձնաժողովը՝ օրակարգում ներառելով այն հարցերը, որոնք պետք է լուծել առաջնահերթ կարգով:
Կարծիքներ