Գեղարքունիքում սահմանազատման որևէ գործընթաց դեռ չկա. մարզպետ
«Որևէ գործընթաց մեր մարզում չկա»:
Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե իրենց մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց կա՞:
Լրագրողների դիտարկմանը, թե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացը սկսվելու դեպքում հակառակորդը 2021–22 թ. օկուպացված տարածքներից դուրս գալո՞ւ է, Սարգսյանն արձագանքեց.
«Իրենք Գեղարքունիքի մարզից տարածքներ ունեն օկուպացրած, և այդ տարածքներից պետք է դուրս գան։ Սահմանազատում՝ նշանակում է, որ երկու երկրները ճանաչում են իրենց սահմանները, և այդ դեպքում իրենք ետ են վերադառնալու և վերադարձվելու են օկուպացված տարածքները»,- ասաց մարզպետը:
Կարծիքներ