Ավստրիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել

Ավստրիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել

Ավստրիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Այս մասին Al Jazeera -ին հայտարարել է Ավստրիայում  եվրոպական և արտասահմանյան գործերով նախարար Ալեքսանդր Շելենբերգը:

«Մեր դիրքորոշումը պարզ է. մենք հավատարիմ ենք գոյություն ունեցող պայմանագրերին և չենք վճարելու ռուբլով, մենք նման մտադրություն չունենք», – մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը:

Միաժամանակ, ավստրիական OMV ընկերության ղեկավար Ալֆրեդ Շտերնն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպան ներկայումս պատրաստ չէ հրաժարվել ռուսական գազի մատակարարումից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում