Բայդենը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ զրուցել է Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ զեկույցի հրապարակման նախաշեմին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ զրուցել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ ամերիկյան հետախուզության զեկույցի հրապարակման նախաշեմին, որում, ինչպես սպասվում է, հիշատակվելու է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը:
Սպիտակ տան հայտարարության մեջ Խաշոգջին չի հիշատակվում, բայց նշվում է, որ երկու առաջնորդները «հաստատել են կարեւորությունը, որը Միացյալ Նահանգները տալիս է մարդու ունիվերսալ իրավունքներին եւ օրենքի գերակայությանը»:
«Նախագահը թագավոր Սալմանին ասել է, որ աշխատելու է այն ուղղությամբ, որպեսզի երկկողմ հարաբերությունները հնարավորինս ամուր եւ թափանցիկ լինեն: Երկու առաջնորդները հաստատել են հարաբերությունների պատմական բնույթը եւ պայմանավորվել են միասին աշխատել փոխադարձ խնդիրների շուրջ, որոնք հարուցում են մտահոգություն եւ հետաքրքրություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ Միացյալ Նահանգները կհրապարակի Խաշոգջիի սպանության հանգամանքների շարադրմամբ ոչ գաղտնի զեկույցը, որը, որը 2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանվել էր ու մասնատվել:
Գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը հերքել է իր մասնակցությունը սպանությանը: Թագավորությունում նվազագույնը 8 սաուդցի պաշտոնյաներ էին կալանավորվել եւ դատի առաջ կանգնել: Այդուհանդերձ, 2019 թվականին տված հարցազրույցում գահաժառագ արքայազնը ասել էր, որ վերջնարդյունքում ինքը պատասխանատվություն կրում է, որովհետեւ սպանությունը կատարվել է իր վերահսկողությամբ:
Ազգային հետախուզության տնօրենների վարչության (ODNI) սպասվող գաղտնազեևրծված զեկույցում եզրակացություն է կատարվում, որ արքայազն Մոհամմեդը հրամայել է սպանել Խաշոգջիին,հայտնում է Reuters գործակալությունը: 2018 թվականին The Post-ը հայտնել էր, որ ԿՀՎ-ն հանգել է այն եզրակացության, որ գահաժառանգ արքայազնը պատվիրել է լրագրողի սպանությունը, որը քննադատում էր Սաուդյան Արաբիայի կառավարությանը:
Զրույցի ժամանակ Բայդենն ու Սաուդյան Արաբիայի թագավորը նաեւ քննարկել են Միացյալ Նահանգների ջանքերը Եմենում պատերազմի դադարեցման շուրջ եւ նրա պարտավորությունը օգնելու Թագավորությանը պաշտպանել իր տարածքը Իրանի հետ կապված խմբավորումներից:
Կարծիքներ