ԱՄՆ-ը կսահմանափակի 99 Boeing-ի սպասարկումը, որից օգտվում են ռուսական ավիաընկերությունները

ԱՄՆ-ը կսահմանափակի 99 Boeing-ի սպասարկումը, որից օգտվում են ռուսական ավիաընկերությունները

ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը ուժեղացրել է հսկողությունը Ռուսաստանի համար նախատեսված ավիացիոն արտադրանքի նկատմամբ և լիցենզավորման նոր պահանջներ է ներկայացրել որոշ ինքնաթիռների կամ մասերի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության հրապարակած ինքնաթիռների ցանկում ներառված են 99 Boeing ինքնաթիռներ, որոնք շահագործում են ռուսական մարդատար և բեռնափոխադրող ընկերությունները, այդ թվում՝ Aeroflot, AirBridge Cargo, Utair, Nordwind, Azur Air և Aviastar։ Ցուցակում ներառվել է նաև ռուս գործարար Ռոման Աբրամովիչին պատկանող Gulfstream G650 ինքնաթիռը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում