Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա. «Ֆոկուս»

Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա. «Ֆոկուս»

Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ նախօրյակին այդ մատակարարումների մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը:

Հունվարի 18-ին այդ մասին հաղորդել Է ուկրաինական «Ֆոկուս» հանդեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համապատասխան որոշումից հետո հունվարի 17-ին Լոնդոնից Ուկրաինա Է ժամանել երկու ինքնաթիռ՝ զենքով: «Այսօր առավոտյան Կիեւում վայրԷջք Է կատարել երրորդ ինքնաթիռը՝ հակատանկային զենքով»,- պնդում Է հրատարակությունը: Ըստ որում ենթադրվում Է, որ ինքնաթիռները տեղ են հասցրել NLAW հակատանկային համալիրներ՝ կառավարելի հակատանկային փոխադրովի հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում