Մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի հաջողվի. Զախարովան՝ Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին
Մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի հաջողվի, քանի որ նրանց աշխատանքը հարթ ու հստակ է, իսկ նրանց նպատակը ճգնաժամի կարգավորումն է:
Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սադրիչ գործողությունների վերաբերյալ «Լուրերի» հարցին:
«Մեր խաղաղապահները մշտական կապի մեջ հայկական և ադրբեջանական կողմերի հետ և անհրաժեշտության դեպքում իրականացնում են միջադեպերի հետաքննություն»,- ասել է Զախարովան:
Կարծիքներ