Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կարոլինա նահանգում ելույթի ժամանակ հայտարարել է, որ COVID-19-ի հետևանքով ավելի շատ ամերիկացիներ են մահացել, քան ԱՄՆ-ի մասնակցությամբ անցյալ դարի բոլոր պատերազմներում, ներառյալ՝ «ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ժամանակ», գրում է New York Post-ը՝ շեշտելով, որ նման պատերազմ երբեք տեղի չի ունեցել։
«Մենք մոտ մեկ տարվա ընթացքում կորցրել ենք 600 000 ամերիկացիների, ինչն ավելին է, քան Առաջին համաշխարհային պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում, Վիետնամի, Իրաքի, Իրանի պատերազմներում, ինչպես նաև Աֆղանստանում կորցրած ամերիկացիների թիվը։ Մեկ տարում ավելի շատ մարդ է զոհվել, քան 20-րդ և 21-րդ դարերում տեղի ունեցած բոլոր խոշոր պատերազմներում»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։
Նշենք, որ ամերիկացի զինվորականների և Իրանի միջև ռազմական հակամարտություն չի եղել՝ չնայած 1979 թվականին այդ պետությունում իսլամական հեղափոխությունից հետո առաջացած լարվածությանը։
Նշենք նաև, որ 2003 թվականին ԱՄՆ-ի զորքերը Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ-ի հետ միասին ներխուժել են Իրաք՝ այդ երկրի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի վարչակարգը տապալելու համար։ Հենց այդ ժամանակ է Իրաքում սկսվել երկարատև պատերազմը, որը տևել է մինչև 2011 թվականը։ Արդյունքում զոհվել է մոտ 5 հազար զինվոր՝ 4423 ամերիկացիներ և 179 բրիտանացիներ։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տվյալները խիստ տարբեր են՝ 150 հազարից մինչև 1,2 միլիոն:
Կարծիքներ