ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma դեսնատային փոխադրանավը հեռացել Է Սեւ ծովից
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma արագընթաց դեսանտային փոխադրանավը հեռացել Է Սեւ ծովից, որտեղ մասնակցել Է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ գործողություններին: Դրա տեղաշարժին կարելի Է իրական ժամանակի ռեժիմով հետել Marine Traffic պորտալում:
Պորտալի տվյալներով՝ ներկայումս նավը գտնվում Է Մարմարա ծովում: Այն ընթանում Է դեպի Միջերկրական ծովը:
Հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 10-ը Սեւ ծովում տեղի են ունեցել Sea Breeze – 2021 զորավարժությունները: Դրանց հիմնական մասնակիցներին Էին Ուկրաինան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան եւ Լատվիան: Զինավարժանքներին ներգրավված Էին ընդհանուր առմամբ շուրջ 4 հազար զինծառայողներ, դրանց մասնակցել են 40 մարտանավ, կատեր եւ օժանդակ նավեր, 30 միավոր ավիացիոն տեխնիկա եւ ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա եւ ավտոմոբիլ: Yuma-ն Սեւ ծով Էր մտել հուլիսի 8-ին:
Ավելի վաղ Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին կոչ Է արել ռազմական գործողություններ չմշակելու Սեւ ծովում: Դիվանագտական ներկայացուցչությունը նախազգուշացրել Է, որ այդ զորավարժությունները «բարձրացնում են չկանխամտածված միջադեպերի ռիսկերը» եւ «խրախուսում են Կիեւի ռազմամոլական տրամադրությունները», հաղորդել ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ