WhatsApp-ը մեկ ամսվա ընթացքում ավելի քան երկու միլիոն օգտատերոջ էջ է արգելափակել Հնդկաստանում

WhatsApp-ը մեկ ամսվա ընթացքում ավելի քան երկու միլիոն օգտատերոջ էջ է արգելափակել Հնդկաստանում

WhatsApp-ը մեկ ամսվա ընթացքում Հնդկաստանում իր կանոնների խախտման համար ավելի քան երկու միլիոն օգտատիրոջ էջ է արգելափակել, հայտնում է AFP-ն:

Օգտատերերի մեծ մասն արգելափակվել է սպամ հաղորդագրություններում չարաշահման համար: WhatsApp-ը սահմանափակել է հաղորդագրությունների զանգվածային փոխանցումը՝ ապատեղեկատվությանը հակազդելու համար: Մայիսին Հնդկաստանն ընկերությունների՝ սոցցանցերում գործունեության կարգավորման նոր կանոններ էր ներդրել՝ դրանց ստիպելով յուրաքանչյուր ամիս բացահայտել իրենց հարթակների վերահսկմանն ուղղված ջանքերը:

«Մենք աջակցում ենք բարձր կամ աննորմալ տեմպերով հաղորդագրություններ ուղարկող էջերի նույնականացման ընդլայնված հնարավորություններին եւ միայն Հնդկաստանում երկու միլիոն էջ ենք արգելափակել մայիսի 15-ից հունիսի 15-ը՝ այս տեսակի չարաշահման փորձ կատարելու համար»,- ասվում է WhatsApp-ի զեկույցում:

Ընկերությունը հայտարարել է, որ իր «հիմնական ուշադրությունը» շարունակում է մնալ չարամիտ եւ անցանկալի հաղորդագրությունների տարածման կանխման վրա:

WhatsApp-ն ավելի քան 400 միլիոն օգտատեր ունի Հնդկաստանում՝ խոշորագույն շուկաներից մեկում, սակայն հաճախ քննադատության է ենթակվում ապատեղեկատվության տարածման համար:

2018-ին Հնդկաստանում տասնյակ մարդկանց մահապատժի ենթարկեցին այն բանից հետո, երբ WhatsApp-ում սկսեցին լուրեր պտտվել երեխաներ գողացող խմբավորումների մասին: Այս միջադեպերը հավելվածին դրդեցին սահմանափակել Հնդկաստանում հաղորդագրությունների զանգվածային փոխանցումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում