Արմավիրի մարզում պատվաստվել է 104 889 քաղաքացի
ՀՀ Արմավիրի մարզում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացն ակտիվ փուլում է:
2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արմավիրի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է 104 889 քաղաքացի.
«ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 25 549 անձ, այդ թվում՝ 1-ին դեղաչափ՝ 18 749, 2-րդ՝ 6 800։
«Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 22 496 անձ, այդ թվում՝ 1-ին դեղաչափ՝ 12 406, 2-րդ՝ 10 090:
«Կորոնավակ» պատվաստանյութով՝ 8 013 անձ, այդ թվում՝ 1-ին դեղաչափ՝ 4 150, 2-րդ՝ 3 863:
«Սինոֆարմ» պատվաստանյութով՝ 35 503 անձ, այդ թվում՝ 1-ին դեղաչափ՝ 23 154, 2-րդ՝ 12 349:
«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութով՝ 13 328 անձ, այդ թվում՝ 1-ին դեղաչափ՝ 10 880, 2-րդ՝ 2 448:
Կարծիքներ