Ինչպես էր «սրբազանը» պայթեցնում, ջարդում, մեռցնում Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ. վարչապետ. ձայնագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները և նշել.
«Թե ինչպես էր «սրբազանը» պայթեցնում, ջարդում, մեռցնում, ինչպես պատերազմի ժամանակ․ անշուշտ Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ․․․»:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
Կարծիքներ