Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան

Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան

2021-ին Քոչարյանին վարչապետ կարգող Gallup-ը հիմա ցանկանում է համոզել, որ իր սոցհարցումներն անաչառ են։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.

«2021-ի ընտրությունների նախաշեմին նույն Gallup-ը հայտարարում էր, որ Քոչարյանի ու Փաշինյանի շանսերը գրեթե հավասար են, տեսանք՝ ինչքան էին հավասար։

Հիմա նույն Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա։

Որքան մոտենանք 2026-ի ընտրություններին, Քոչարյանի գովքն անող Gallup-ը բարձրացնելու է Քոչարյանի վարկանիշը. ծանոթ պրակտիկա է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում