Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները
Մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։
Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։
Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքին ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառության կարևորությունը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման հեռանկարներին՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորությունները։
Արարատ Միրզոյանն ընդգծել է ծրագրի հիմքում դրված՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքները։
Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական բնույթի հարցերի։
Կարծիքներ