Հայաստանը ներկայացնող հրաձիգները արծաթե մեդալներն են նվաճել ISSF-ի Գրան Պրիում

Հայաստանը ներկայացնող հրաձիգները արծաթե մեդալներն են նվաճել ISSF-ի Գրան Պրիում

Հայաստանը ներկայացնող հրաձիգները հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի հավաքականի անդամները` Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Կարապետյանը  Սլովենիայի Ռուժ քաղաքում ընթացող ISSF-ի Գրան Պրիի 10 մետր օդամղիչ ատրճանակի թիմային ձևում դուրս եկան եզրափակիչ և գրավել են երկրորդ տեղը`դառնալով արծաթե մեդալակիր: Առաջին տեղում Վրաստանի հավաքականի թիմն է, իսկ երրորդ տեղերը զբաղեցրեցին Մեծ Բրիտանիայի և Չեխիայի ընտրանինները:

Էլմիրա Կարապետյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է և արդեն իսկ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում