Վերջին օրերին ռուսական կողմից եկող ազդակները վկայում են Պուտինի ու Փաշինյանի մտերմիկ հարաբերությունների մասին
Պարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Վերջին օրերին ռուսական կողմից անընդհատ ազդակներ էին գալիս, որոնք Արցախի սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով ծագած պատերազմի արդյունքում բացահայտ խոսում էին հայկական կողմի շահերից։
Նախ Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնեց, որ տեղեկություններ ունի ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվորեն ներգրավված վարձկան զինյալների՝ Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների մասին։
Ապա շեշտեց, որ ՌԴ-ին չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր հավաքատեղի, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջան և Հայաստանին հարող պետություններ, ներառյալ՝ Ռուսաստան։
Ապա ոչ պաշտոնական խողովակներով` «Տելեգրամ»-ի ալիքներով տարածվեց տեղեկությունը, ըստ որի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են պատրաստում Իդլիբի ապառազմականացված գոտում գտնվող վարձկան-ահաբեկիչների պատրաստման ճամբարներից, որտեղից, ըստ տեղեկության, վարձկաններն ու ահաբեկիչները տեղափոխվում են արցախյան գոտի և նետվում հայկական ուժերի դեմ ահաբեկչական պատերազմի:
Իսկ այսօր առավոտյան տված հարցազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ ՌԴ-ն պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորութունները: Թերևս վերջին օրերի ընթացքում ռուսական կողմից եկող ազդակները փաստում են համացանցում արդեն իսկ հայտնված այն լուրերը, որ վերջերս Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Փաշինյանը բավականին մտերմացել են, և նրանց մտերմությունը սպառնում է վերածվել ընկերության:
Կարծիքներ