Նշվել են կորոնավիրուսի լյամբդա շտամի ախտանշանները
Մեծ Բրիտանիայում արձանագրվել են Հարավային Ամերիկայում տարածված կորոնավիրուսի լյամբդա շտամով վարակման դեպքեր, գրում է Express թերթը՝ հղում անելով Անգլիայի Հանրային առողջության գործակալությանը:
Լյամբդա տարբերակը ի սկզբանե հայտնաբերվել է 2020-ի վերջին Պերուում, Չիլիում, Էկվադորում և Արգենտինայում: Ենթադրվում է, որ պաթոգենի այս տարբերակը պարունակում է spike proteinի մի քանի մուտացիաներ, որոնք ազդում են վարակման աստիճանի վրա: Մինչ այժմ գիտնականները չունեն ապացույց այն մասին, որ նոր շտամը հանգեցննում է COVID-19- ի ավելի ծանր ընթացքի կամ թուլացնում պատվաստանյութերի ազդեցությունը:
Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել այնպիսի ախտանշանների, ինչպիսիք են բարձր ջերմությունը, անդադար հազը, հոտի և համի կորուստը կամ փոփոխությունը:
Կարծիքներ