ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հարավում գտնվող Միվթախիմ բնակավայրը

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հարավում գտնվող Միվթախիմ բնակավայրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեևը՝ «Ալ Կասամ» բրիգադի մարտիկները, հրթիռակոծել են Միվթախիմ բնակավայրը, որը գտնվում է Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի հետ սահմանի մոտ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ալ Կասամ բրիգադի մարտիկները փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Միվթախիմ բնակավայրի ուղղությամբ»,- ասված է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում