Քաբուլում ահաբեկչական նոր հարձակման վտանգը պահպանվում է
Քաբուլում ահաբեկչական նոր հարձակման վտանգը պահպանվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին ԱՄՆ Կոնգրեսում:
Fox News-ի տեղեկություններով՝ Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունը կարող են լինել համակարգված շարունակական հարձակումների միայն մի մասը:
Ավելի վաղ օտարերկրյա ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ երկու պայթյուն էր եղել, որոնք ահաբեկչական հարձակման հետևանք են: Առաջին պայթյունը մահապարտ-ահաբեկիչն իրականացրել է օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ, իսկ երկրորդ պայթյունը, Fox News-ի տվյալներով, տեղի է ունեցել Abbey հյուրանոցի մոտ, որտեղ ամերիկացիներ էին հավաքված:
Կարծիքներ