Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի պայմաններում պետք է սահմանվի բնակչության բժշկական օգնության սպասարկաման կարգ. Նարեկ Զեյնալյան

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի պայմաններում պետք է սահմանվի բնակչության բժշկական օգնության սպասարկաման կարգ. Նարեկ Զեյնալյան

Ազգային ժողովը քննարկում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ, որոնց հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարությանը:

«Ֆիքսվում է, որ առնվազն 5 տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն կախված բժշկագիտության զարգացման տենդենցներից, ինչպես նաև յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի պայմաններում պետք է սահմանվի բնակչության բժշկական օգնության սպասարկաման կարգ, որն արտակարգ իրավիճակի հայտարարումից հետո ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում պետք է կառավարությունը հաստատի»,-այս մասին այսօր ներկայացնելով նախագիծն ասաց նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նա ընդգծեց, որ ցանկցած արտակարգ իրավիճակ ուղիղ սպառնալիք է բնակչությանն ու  նրանց կյանքին, ուստի առողջապահության համակարգի դերը մեծ է:

«Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի պայմաններում առողջապահական համակարգը երկու խնդիր ունի լուծելու, մեկը՝ արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած քաղաքացիների բուժօգնության կազմակերպումը, և երկրորդը բնակչության բժշկական օգնության շարունակականության ապահովումը»,-ասաց Զեյնալյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում