Pfizer պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ

Pfizer պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ

Բրիտանական առողջապահական մարմինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ երկու բաղադրիչով Pfizer-BioNTech պատվաստնայութը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ պայքարում, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Հնդկաստանում, գրում է Тhe Нill-ը:

Նախօրեին հրապարակվել էին ապրիլի 5-ից մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հետազոտության արդյունքները, որում ներգրավված էր ավելի քան 1000 մարդ, ովքեր վարակվել էին B.1.617.2 տարբերակով: Հետազոտողները պարզել են, որ Pfizer-BioNTech պատվաստանյութը 88 տոկոսով արդյունավետ է COVID-19-ի սիմպտոմատիկ դեպքերի դեմ, որոնք առաջացել են Հնդկաստանում երկրորդ դեղաչափից երկու շաբաթ անց հայտնաբերված տարբերակից:

Համեմատության համար, նույն պատվաստանյութը մոտ 93 տոկոսով արդյունավետ է B.117 շտամի դեմ, որը ներկայումս գերակշռող է  համարվում Մեծ Բրիտանիայում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում