Երկկողմ հարաբերությունների օրակարգի մասին քննարկում են ունեցել ՀՀ նախագահն ու Չինաստանի դեսպանը

Երկկողմ հարաբերությունների օրակարգի մասին քննարկում են ունեցել ՀՀ նախագահն ու Չինաստանի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ դեսպան Ֆան Յունը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել համատեղ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-չինական կապերի ամրապնդման և խորացման:

Հանդիպմանը նախագահ Խաչատուրյանը և դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, համագործակցության հեռանկարային ուղղություններին և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում