Բրազիլիայում հայտնաբերել են կորոնավիրուսի միանգամից երկու հիմնամանրէով վարակման դեպքեր

Բրազիլիայում հայտնաբերել են կորոնավիրուսի միանգամից երկու հիմնամանրէով վարակման դեպքեր

Բրազիլիայում հետազոտողները հայտնաբերել են նոր տեսակի կորոնավիրուսի միաժամանակ երկու հիմնամանրԷով վարակման դեպքեր: Այդ մասին հաղորդել Է EFE գործակալությունը:

Համակարգչային գիտությունների ազգային լաբորատորիայի (Բրազիլիայի գիտության նախարարության ստորաբաժանում) եզրակացությունների համաձայն, համենայն դեպս երկու հիվանդների հետազոտված նմուշների մեջ գտել են SARS-CoV-2-ի տարբեր ծագումնաբանական գծերի պաթոգեններ:

Այդ տարբերակներից մեկն այն հիմնամանրԷն Է, որն ավելի վաղ հայտնաբերվել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ հայտնի Է որպես E484K: Չնայած երկու հիմնամանրԷով վարակմանը, այդ մարդկանց հիվանդությունն ընթացել Է թեթեւ կամ չափավոր ձեւով:

Նրանք ապաքինվել են դեռ նոյեմբերին՝ առանց հոսպիտալացման, հայտնել են գիտնականները: Ուսումնասիրությունը նաեւ ցույց Է տվել, որ Ռիու Գրանդի դու Սուլի նահանում շրջանառում են կորոնավիրուսի միանգամից հինգ հիմնամանրԷ: Դրանցից մեկը, որն ավելի վաղ անհայտ Էր, ստացել Է VUI-NP13L նշումը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը համավարակի սկզբից ի վեր գերազանցել Է ինը միլիոնը, մահացել Է ավելի քան 221 հազար հիվանդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում