ՇՄ նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2020 թվականը
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել իր ձևաչափով նախադեպը չունեցող հանդիպում։ Նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2020 թվականը՝ ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացրել տարվա ձեռքբերումները, կատարած աշխատանքը, գույքագրած խնդիրները և խոսել 2021 թվականին նախանշած առաջնային ուղղությունների մասին։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Ա․ Մազմանյանը, Տ․ Սիմոնյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը և ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնի-թորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լ․ Ազիզյանը, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա․ Խլոյանը, «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա․ Պողոսյանը, «Խոսրովի անտառ» ՊԱ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Ջիլավյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Պողոսյանը, Շրջակա միջավայրի վրա ազդեցութ-յան փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Գ․ Գևորգյանը, Հայաստանի բնության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Ղազարյանը, Արփի լիճ ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մ․ Մուրադյանը, Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Մկրտչյանը, Բնապահպանական ծրագրերի կենտրոն ՊՀ տնօրեն Մ․ Խաչատրյանը, Զվարթնոց ԱՕԿ ՓԲԸ տնօրեն Թ․ Հայրապետյանը։
Նախքան հաշվետվությունների ներկայացումը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Ռոմանոս Պետրոսյանը և գործընկերներին հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները պետք է ավանդույթ դարձնել և տարվա մեջ առնվազն կիսամյակը մեկ հանդիպել՝ անել կատարված աշխատանքի ամփոփում, հիմնական ուղղությունների ներկայացում, ինչու ոչ, այս ոչ ֆորմալ հարթակն օգտագործել շրջակա միջավայրի կառավարումն ավելի օգտավետ դարձնելու և ոլորտում արդյունավետութան նոր նշաձողեր սահմանելու համար։
«Նույն ոլորտի և գերատեսչության տարբեր ՊՈԱԿ-ների ղեկավարների մակարդակով տեղեկատվության փոխանակումը, միմյանց խնդիրների ծանոթանալը և ընդհանուր ոլորտի առաջնահերթություններին իրազեկվելը կարող է ծառայել որպես ոչ ֆորմալ խորհրդատվական հարթակ, ինչն ավելի ինստիտուցոնալ հենքի վրա դնել աշխատանքները»։
ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են տարվա ընթացքում կատարած աշխատանքը, թվային տվյալներով արտացոլված արդյունքները և առաջիկա ծրագրերը։
Նախարարն արդյունավետ է գնահատել հանդիպման այս ձևաչափը, շնորհակալություն հայտնել գործընկերներին կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հաջորդ հանդիպմանը կքննարկեն այսօր նախանշած ծրագերի արդեն ընթացիկ փուլերը։
Կարծիքներ