Օտարերկրացի ուսանողները ՌԴ-ում 14 օրով կմեկուսանան
Օտարերկրացի ուսանողները ՌԴ բուհերում ուսումը շարունակել կարող են 14-օրյա կարանտինից և կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Օտարերկրացի ուսանողները ՌԴ մուտքի հնարավորություն կունենան այն դեպքում, եթե իրենց երկիրը բացել է սահմանը Ռուսաստանի համար, հակառակ դեպքում ուսումը հեռավար կընթանա։
ՌԴ-ում ուստարին սկսվելու է սեպտեմբերի 1-ից։ 2019-20 ուստարում Ռուսաստանում մոտ 298,000 օտարերկրացի ուսանող է սովորել։ Նրանց թվում ամենից շատ եղել են Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Տաջիկստանի, Ուկրաինային, Հնդկաստանի, Բելառուսի, Ադրբեջանի քաղաքացիներ։
Օգոստոսի 19-ի դրությամբ ՌԴ-ում 935,000-ից ավելի վարակակիր կա։ Վիրուսից մահացել է մոտ 16,000 մարդ։
Կարծիքներ