ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում թարմացվել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը՝ մնալով 99-րդ հորիզոնականում: Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան:

Լավագույն տասնյակում են նաև Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան և Իտալիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում