Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Xահրամանմարաշ նահանգում կիրակի գիշերը 5,1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են թուրք սեյսմոլոգները։
Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի աղբյուրը գտնվել է Գոքսուն քաղաքի մոտ 12 կմ խորության վրա։
EMSC-ի եվրոպացի սեյսմոլոգները հզորությունը գնահատել են 5,3:
Ավերածությունների և զոհերի մասին դեռևս չի հաղորդվում։
Թուրքական Kandilli աստղադիտարանի տվյալներով՝ փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո գրանցվել է առնվազն 5,8 հազար հետցնցում։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ ևս կան ավերածություններ ու զոհեր:
Վերջին տվյալներով Թուրքիայում մահացել է ավելի քան 40 հազար մարդ։
Կարծիքներ