ՊՆ-ից շնորհակալագրեր են ստացել ԵՊԲՀ ուսանողները՝ պատերազմի օրերին նվիրումի եւ կամավոր աշխատանքի համար

ՊՆ-ից շնորհակալագրեր են ստացել ԵՊԲՀ ուսանողները՝ պատերազմի օրերին նվիրումի եւ կամավոր աշխատանքի համար

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ շնորհակալագիր է ստացել իր ղեկավարած բուհի ուսանողների աշխատանքի եւ նվիրումի համար: Նրանք պատերազմի օրերին օգնել են բժշկական աշխատանքներում, հաճախ՝ գիշերել հոսպիտալներում:

Մուրադյանի գրառումը՝ ՊՆ-ի շնորհակալագրի վերտառությամբ ներկայացնում ենք ստորեւ,

«Մեծարգո պարոն Մուրադյան,

Սիրով հայտնում ենք Ձեզ, որ ս.թ սեպտեմբերի 27-ից հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ընթացքում «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկում, կամավորական սկզբունքով և անմնացորդ նվիրումով բուժական աշխատանքներին մասնակցել են ԵՊԲՀ (նաև կլինիկական օրդինատուրայի) ներքոնշյալ ուսանողները՝

1) Աննա Ազատի Բալոյան, 09.10-20.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

2) Մանե Մինասի Սարգսյան, 09.10-20.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

3) Վարդան Սամվելի Քոչարյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,

4) Քնարիկ Արտավազդի Մարտիրոսյան, 05.10-01.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,

5) Աղունիկ Արտյոմի Մկրտչյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,

6) Ժիրայր Սիմոնի Թորոսյան, 05.10-30.10.2020թ. նյարդաբանական բաժանմունք,

7) Ռաֆայել Աշոտի Անտոնյան, 02.10-01.11.2020թ վիրաբուժական բաժանմունք,

8)Մարիամ Ալբերտի Գալուստյան, 03.10-30.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

9) Սերոբ Գևորգի Պետրոսյան, 01.10-13.10.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

10) Ռուբեն Վարդանի Թորոսյան, 02.10-24.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

11) Հայկ Արմենի Եղիկյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,

12) Կարոլինա Արայի Գասպարյան, 05.10-30.10.2020թ. ընդունման բաժանմունք,

13) Նունե Գեղամի Գրիգորյան, 06-10-30.10.2020թ. ընդունման բաժանմունք,

14) Դավիթ Եղիշեի Բաղդասարյան, 05.10-01.12.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

15) Հայկ Հարությունի Մելքոնյան, 01.10-30.10.2020թ. վիրաբուժական բաժանմունք:

Այդ կարճ ժամանակահատվածում նրանք արեցին ամեն հնարավորն ու անհնարինը կատարելով բազմաբնույթ բուժական և խնամքի աշխատանքներ: Նրանք ամենուր էին, ցանկացած բաժանմունքում՝ որտեղ օգնություն և աջակցություն էր պետք, հաճախ նաև գիշերում էին հոսպիտալում:

Հպարտ ենք այդպիսի երիտասարդներ ունենալու համար:

Շնորհակալ ենք Ձեզ և ԲՈՒՀ-ի ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին այդպիսի հրաշք սերունդներ կրթելու և դաստիարակելու համար: Իրենց պահվածքով և կատարած աշխատանքով նրանք ապացուցեցին, որ ճիշտ են ընտրել իրենց մասնագիտությունը»։ ՀՀ ՊՆ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում