Պաշտոնական. Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների Հայկ Չոբանյանը նշանակվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հակոբ Արշակյանին, ով երեկ հրաժարական է տվել:
Կարծիքներ