Բավարիան անցնում է լոքդաունի

Բավարիան անցնում է լոքդաունի

Բավարիայում մոլեգնում է կորոնավիրուսի չորրորդ ալիքը, տեղի հիվանդանոցները գերբեռնված են: Այստեղ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 15-ը կգործեն նոր սահմանափակումներ, հայտնում է Euronews-ը:

Սրճարաններն ու ռեստորանները կփակվեն ժամը 22:00-ից ոչ ուշ, իսկ դիսկոտեկների ու գիշերային ակումբների աշխատանքն ընդհանրապես կդադարեցվի։ Չեղյալ են հայտարարվել բոլոր տոնավաճառներն ու Սուրբ Ծննդյան շուկաները։ Չպատվաստված բավարցիները փաստացի կհայտնվեն կարանտինում. հասարակական վայրեր կկարողանան այցելել միայն պատվաստված մարդիկ:

13 մլն բնակչություն ունեցող Բավարիայում պատվաստվել է 4,5 մլն քաղաքացի, ինչը երկրում ամենացածր ցուցանիշներից մեկն է: Ընդհանուր առմամբ, Գերմանիայի բնակչության 68%-ը պատվաստված է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում