Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության երեք դեպք
Արցախում մարտի 11-ին կատարված 41 թեստավորման արդյունքում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 3 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 12-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 622 քաղաքացու հետազոտություն, որից 519-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 403 դեպք: Կատարվել է 21 հազար 70 թեստավորում»,- հայտնում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ հորդորելով նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար հետևել ցուցումներին:
Կարծիքներ