Մոսկվայում Աֆղանստանին նվիրված հանդիպման բոլոր մասնակիցները հավաստել են իրենց մասնակցությունը

Մոսկվայում Աֆղանստանին նվիրված հանդիպման բոլոր մասնակիցները հավաստել են իրենց մասնակցությունը

Մարտի 18-ին Մոսկվայում Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ընդլայնված «եռյակի» կոնսուլտացիաների բոլոր հրավիրված մասնակիցները հավաստել են իրենց մասնակցությունն այդ միջոցառմանը: Մարտի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Այո, առայժմ բոլորը»,- ասել Է Կաբուլովը: Պատասխանելով ճշտված հացին, թե կոնսուլտացիաներին կմասացեն արդյոք ԱՄՆ-ի ներկայացուցիչները, նա հայտնել Է, որ իր մասնակցությունն Է հավաստել նաեւ Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում