Հռոմի պապը բարձր է գնահատել Փաշինյանի և Ալիևի ընտրությունը՝ որպես «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներ
Հռոմի պապ Լևոն 14-րդը ուղերձ է հղել Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ՝ անդրադառնալով «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիրներին, որոնց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես հայտնում է Vatican News-ը, Հռոմի պապը իր ուղերձում բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրվել են որպես «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիրներ։ Նա հիշատակել է նաև նույն մրցանակին արժանացած աֆղան իրավապաշտպան Զարքա Յավթալին և պաղեստինյան Taawon կազմակերպությանը։
«Նրանք հույս են սերմանում մի աշխարհում, որը հաճախ կամուրջների փոխարեն պատեր է կառուցում։ Նրանք ընտրում են համերաշխության դժվարին ուղին՝ անտարբերության և դյուրին ճանապարհի փոխարեն։ Նրանք փաստում են, որ նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են բուժվել շոշափելի գործողություններով»,- ասել է Հռոմի պապը՝ հավելելով, որ «Զայեդ» մրցանակի դափնեկիրների գործունեությունը վկայում է այն մասին, որ «եղբայրության լույսը կարող է հաղթել եղբայրասպանության խավարին»։


Կարծիքներ