Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին
Մայիսի 9-ին կայանալիք շքերթին հրավիրված են ՌԴ «բարեկամ երկրների» դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները»,- ասել է Ուշակովը՝ հավելելով, որ առանձին հրավիրված են Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի նախագահները։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կարողանա ներկա գտնվել։
«Այդ նույն ժամանակ Ադրբեջանում անցկացվում են հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին»,- պարզաբանել է Ուշակովը։
Կարծիքներ