Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում երկու երկրների համակարգումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող էր ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար: Նրանք նաև քննարկել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ամուր երկկողմ հարաբերությունների պահպանման հնարավորությունները։
Պետքարտուղար Բլինկենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայի դեմ նոր ռուսական էսկալացիայի և ագրեսիայի սպառնալիքի դեմ ՆԱՏՕ-ի հետագա համակարգման ուղիները և միասնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարն ընդգծել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության իրենց ընդհանուր հանձնառությունը և նշել նախագահ Էրդողանի մասնակցությունը դիվանագիտական կարգավորմանն աջակցելու գործում:
Կարծիքներ