Յուրիի հերոսական և խիզախ կերպարը միշտ կուղեկցի մեզ ողջ կյանքի ընթացքում

Յուրիի հերոսական և խիզախ կերպարը միշտ կուղեկցի մեզ ողջ կյանքի ընթացքում

Սրտի խորը ցավով և կսկիծով տեղեկացանք, որ Արցախյան պատերազմում քաջաբար զոհվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի որդին՝ Յուրի Օհանյանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ողջ անձնակազմը ցավակցում և վշտակցում է իր գործընկերոջը։ Ցավը խորն է, կորուստը՝ անդառնալի։

Յուրիի հերոսական և խիզախ կերպարը միշտ կուղեկցի մեզ ողջ կյանքի ընթացքում։

Հավերժ փառք և խոնարհում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում