Ֆրանսիայում շատրվանից մի կնոջ եւ գրեթե 50 հազար եվրո են որսացել
Ֆրանսիական Դիժոնում ոստիկաններն ու փրկարարներն օգնության են հասել մի կնոջ, ով գրեթե 50 հազար եվրո էր լցրել քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անսովոր ձկնորսությունը տեղի է ունեցել կենտրոնական հրապարակի շատրվանում: Դրանում լողում էր մի կին՝ շրջապատված գրեթե 50 հազար եվրո մանր թղթադրամներով: Կնոջն օգնության էին հասել: Գումարը դուրս էր բերվել ցանցերի օգնությամբ»,- ասվում է ոստիկանության արեւմուտքում գտնվող Կոտ դ'Օր դեպարտամենտի հայտարարության մեջ:
Նախնական տվյալներով՝ գումարը կազմել է 44 770 եվրո, հիմնականում՝ 20 եւ 50 եվրոյանոց թղթադրամներով:
Տեղական Bien Public պարբերականը նշում է, որ օպերացիան, չնայած արտաքին անհեթեթությանը, իրավապահների կողմից որոշակի ջանքեր էր պահանջել: Մասնավորապես, նրանք պետք է անվտանգության միջոցներ ստեղծեին շատրվանի շուրջ, որպեսզի լողացող փողերը թաքցնեին հետաքրքրասեր անցորդների գրպաններից: Դեպքի վայր էր ժամանել անձամբ թաղապետի գրասենյակի ղեկավար Դանիլ Աֆսուն:
Թե ինչ հանգամանքներում է 51-ամյա կինը փողը գցել շատրվանի մեջ, դեռ պարզ չէ: Պարբերականի տվյալներով՝ նա հոգեկան խանգարումներ ունի:
Կարծիքներ