Փարիզ-2024. Հայաստանն օգոստոսի 10-ին 3 ներկայացուցիչ ունի

Փարիզ-2024. Հայաստանն օգոստոսի 10-ին 3 ներկայացուցիչ ունի

Օգոստոսի 10-ին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը երեք մարզիկ կունենա:

Երևանի ժամանակով 13:30-ին մրցելույթները կսկսեն 102 կգ քաշային ծանրորդները, որոնց թվում է Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը:

Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը ևս կգոտեմարտի:

Երևանի ժամանակով 22:30-ից մեդալային պայքարը կսկսեն գերծանր քաշային ծանրորդները Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը և Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում