Թաիլանդի վարչապետին 190 դոլարի տուգանել են դիմակի բացակայության համար
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օ-Չան տուգանվել է՝ կորոնավիրուսի նոր սահմանափակումների ուժի մեջ մտնելուց հետո դիմակ չկրելու համար, հաղորդում է AFP-ն:
Դիմակ կրելը այժմ պարտադիր է 49 նահանգների եւ Բանգկոկի հասարակական վայրերում:
Այն բանից հետո, երբ երկուշաբթի սոցիալական ցանցերում հայտնվել է հանդիպման ժամանակ վարչապետ Պրայուտ Չան-Օ-Չայի լուսանկարը՝ առանց դիմակի, Բանգկոկի նահանգապետը հայտնել է, որ վարչապետը 6000 բաթի (190 դոլարի) տուգանվել է։ «Որպես Բանգկոկի նահանգապետ՝ ես բողոք եմ ներկայացրել վարչապետի դեմ, ով ընդունել է տուգանքը»,- Facebook-ում գրել է նահանգապետ Ասվին Կվանմուանը:
Երկուշաբթի օրը հայտարարվել է 2048 նոր դեպքի մասին: Նախորդ օրը Թաիլանդում գրանցվել էր մեկ օրվա ընթացքում համավարակից մահերի ամենամեծ թիվը՝ 11 մարդ:
Կարծիքներ