Սարգսյանը և թիմը՝ իրականությունից կտրված, բեմ, բարձրախոս են փնտրում, մտածում են՝ կարող են վերադառնալ. Հակոբյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը սոցցանցի իր էջում շնորհավորել է հեղափոխության 7-ամյակը և գրել.
«Հիշում եմ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո ինչպես Հայաստանի փողոցները լցվեցին ժպիտներով, ուրախության արցունքներով։
Մարդիկ իրար շնորհավորում էին, որովհետև առանց ատելության հասել էին ատելիի հրաժարականին։
Այսօր նույն Սերժ Սարգսյանն ու իր թիմը՝ իրականությունից կտրված, նորից աջ ու ձախ ընկած բեմ ու բարձրախոս են փնտրում։
Մտածում են՝ կարող են վերադառնալ (դե՜, մտածել չես արգելի):
Դուք մտածեք ինչ ուզում եք - ժողովուրդը հիշում է։
Շնորհավոր պայքարի ու հեղափոխության 7-ամյակը»։
Կարծիքներ