Պեսկովը պատասխանել է Բայդենի՝ «տունդրան այրվում է» արտահայտությանը

Պեսկովը պատասխանել է Բայդենի՝ «տունդրան այրվում է» արտահայտությանը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի խոսքերը այրվող տունդրայի մասին։

Խոսելով Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովում Բայդենի ելույթի մասին` Պեսկովը նշել է, որ ՌԴ իշխանությունները համաձայն չեն հարցի նման ձևակերպման հետ։

Կրեմլի խոսնակը հիշեցրել է հենց նահանգներում բռնկված անտառային հրդեհները:

«Տունդրան իսկապես այրվում է, բայց եկեք չմոռանանք, որ Կալիֆորնիայում, Թուրքիայում և աշխարհի այլ երկրներում այրվում են անտառներ: Դրանք հենց կլիմայի փոփոխության հետևանքներն են, որոնց մենք բախվում ենք»,- ասաց Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում