Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ' Բրայենը
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ' Բրայենը։
Ջեյմս Օ' Բրայենը Հայաստանում կլինի հունիսի 10-12-ը։
Պետքարտուղարի օգնականը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին։ Պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի անդամների հետ։
Այդ մասին հայտնում են ԱՄՆ պետդեպարտամենտից։
Կարծիքներ