Եթե շնչադիմակի օգտագործման ցուցանիշը գերազանցի 90%-ը, ամենօրյա դեպքերը կնվազեն առնվազն 1000 միավորով․ Թամար Գաբունիա
Եթե շնչադիմակի օգտագործման 51% ցուցանիշը գերազանցի 90%-ը, ամենօրյա դեպքերը կկրճատվեն առնվազն 1000 միավորով,- ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
Նրա խոսքերով՝ շնչադիմակը դեռևս ամենակարևոր մեխանիզմներից մեկն է, որի կիրառումն այսօր շատ կարևոր է:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստի որոշմամբ՝ վաղվանից շնչադիմակ կրելը պարտադիր կլինի բաց տարածքում, որտեղ կհավաքվի հինգից ավելի մարդ:
Կարծիքներ